211652_close_icon

Գրեթե 10 օր է «Վեոլիա ջուր»-ը մատնվել է անգործության, ինչի պատճառով էլ Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անեն․ խմելու ջուրն էլ կորում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1012 դիտում article-date 16:02 21-12-2025
Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին, ասելով, որ եկան Խուդյակով 3-րդ նրբանցքում իբրև թե դարն ապրած խմելու ջրի խողովակները նորով փոխարինելու սակայն, «հոնքը սարքելու փոխարեն աչքը հանեցին, գործն էլ կիսատ թողեցին ու գնացին»։

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Դեկտեմբերի 12-ին, «Վեոլիա ջրից» եկան, քանդեցին 3-րդ նրբանցքի մոտ 80 մետր երկարությամբ ճանապարհահատված, պատճառաբանելով, որ նախ փոխելու են հին փտած խողովակները, ինչի արդյունքում կանխվելու է ջրի կորուստը։ Կոշը գցին, ջրի խողովակների հերը անիծեցին, ինչի պատճառով մոտ 15 տուն մի քանի օր շարունակ խմելու ջրից զրկվեց։

Երկու օր առաջ եկան պլաստամասե խողովակներով ջրագիծ անցկացրեցին, որը ժամանակավորապես վերականգնվեց, սակայն ոչ որակյալ աշխատանքի պատճառով ջրի արտահոսքերը չեն դադարում։ Էլ չենք ասում, որ 10-ից ավելի տուն էլ կարծես բանտարկված լինի, չեն կարողանում ոչ միայն ավտոմեքենաներով, այլ ոտքով ներս ու դուրս անեն։

Ամբողջ նրբանցքը դարձել է անանցանելի։ Դիմել ենք էլ՛ «Վեոլիա ջուր», էլ՛ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, ոչ մի դրական պատասխան չենք ստացել։ Հույսներս կորցրել ենք թե՛ Ավանի թաղապետից, թե՛ «Վեոլիա ջրից»։ Դրա համար ուզում ենք գործին խառնվի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ գոնե պարտավորեցնի «Վեոլիա ջրի» ու թաղապետարանի չինովնիկներին սթափվեն ու գործը հասցնեն ավարտին՝ իհարկե ապահովելով որակ»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր