Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ 5 օր է խմելու ջրի խողովակը Մայակովսկի գյուղում վնասվել է ու ջուրը կորում է, ինչի պատճառով էլ մոտ 60 տուն զրկվել է խմելու ջրից․ «Վեոլիա ջուր»-ն ասում է՝ «դա մեր գործը չի»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի բնակավայրի մոտ 60 տուն մնացել է առանց խմելու ջրի ու պատճառը դեկտեմբերի 30-ին, խմելու ջրի խողովակի վնասվելն է։
Այսօր՝ հունվարի 3-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Տոնական այս օրերին մենք Ամանորը դիմավորեցինք առանց ջրի, առանց սանիտարահիգիենիկ պայամանները ապահովելու ու դրա մեղավորը «Վեոլիա ջուր»-ն է։ Ամսի 30-ից ջրի խողովակը, որ 30 տարի է անցկացված է փնթի ձևով հերթական անգամ սառել է։
Զանգել ենք «Վեոլիա ջուր», եթե սկզբից բարիացկամորեն պատասխանում էին, թե կգանք խնդիրը կլուծենք, ապա վերջին երկու օրերին ոչ միայն չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին, իսկ եթե պատասխանում են մուննաթ, զուննաթով՝ ասելով , թե դա մեր գործը չի, դուք ձեր միջոցներով, ձեր գյուղապետով գնացեք տեսեք ինչեք անում։ Հիմա որ ամենավատ խոսքերով հիշնք «Վեոլիա ջրին», որի անպատասխանատվության ու ոչ սրտացավ մոտեցման արդյունքում տոննաներով խելու ջուրը վթարված ջրախողովակից դուրս է թափվում ու կորում, կմեղադրեն մեզ, թե «Վեոլիա ջրի» այսպես ասած բարի համբավը արատավորում եք։
Ով է տեսել 21 դարում նախ որ խմելու ջրի հսկայական կորստի դեմը չառնեն, ով է տեսել 21-րդ դարում խմելու ջրի խողովակն անցկացնեն փնթի ձևով, ով է տեսել 21-րդ դարում սպառողի նկատմամբ նման արհամարհական վերաբերմունք։ Էլ «Վեոլիա ջրից» հույս չունենք, մեկ ա անընդհատ ասում է թե դա իր գործը չէ, ստիպված դիմում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, Աբովյանի խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին։
Նույնիսկ մտածում ենք, թե հենց առաջին օրը դիմեինք Աբովյանի քաղաքապետին, էս հացը կլուծվեր։ Բայց դե մտածում էինք դա «Վեոլիա ջրի» գործն, իսկ «Վեոլիա ջուր»-ն էլ մի քանի օր շարունակ երևի մեզ «կուտ տվեց» թե խնդիրը կլուծի, մենք էլ հավատացինք, բաց պարզվեց, հայտնվեցինք «կոտրած տաշտակի առաջ»։
Հիմա մեր խդրանքն է, որպեսզի հրատապ վերականգնվի էդ 60 տների ջրամատակարարումը, իսկ գարնան էլ ինչպես խոստացել էին, պարտավորեցնեն տենդեր շահած ընկերությանը, որ մեզ փրկեն այդ պրոբլեմից, որը ավելի քան 30 տարի է չի լուծվում»։
Լուսակարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։