211652_close_icon

Հայաստանում հարյուր հազարավոր քաղաքացիներ, վճարելով խմելու ջրի դիմաց, ամիսներով ջուր չեն ստանում, «Վեոլիա ջրի» փնթի գործելաոճի պատճառով Արցախի պողոտայում ստեղծված «դամբարան»-ի միջից խմելու ջուրը անխնա հոսում ու կորում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count18017 դիտում article-date 16:02 04-08-2025
Այն, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ոչ միայն փայլում է քաղաքացիներին թերի, ոչ ճիշտ ժամանակին, երբեմն նույնիսկ ըստ քաղաքացիների անորակ ջրամատակարում մատուցելու մեջ, գաղտնիք չէ, բայց որ «Վեոլիա ջուր» ընկերությունը աշխատանքներ է իրականացնում փնթի ձևով, ինչի պատճառով տեղի են ունենում արտակարգ դեպքեր, դա նույնպես նորություն չէ: 
 
Ըստ SHAMSHYAN.com ահազանգած բնակիկչների, 2 ամիս է՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը Երևանի Արցախի պողոտա 3-րդ նրբանցքում ճանապարհի երթևեկելի գոտում ջրագիծ փոխելու նպատակով մի իսկական դամբարանափոս է ստեղծել: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վեոլիա ջուրը» ջրախողովակն անցկացնելուց հետո գործը թողել է կիսատ, ավարտին չի հասցրել, ինչի պատճառով էլ 2 ամիս է՝ ոչ միայն խմելու ջուրն է անխնա հոսում, այլև այդ հսկայական փոսը վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս: 
 
Գետի կողմ գնացող և այնտեղով անցնող վարորդներն ամենաքաղցր խոսքերն են ուղղում «Վեոլիա ջուր»-ն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու վարչական շրջանի ղեկավարին, որ վերջիններս անտերության են մատնել այս հատվածը, ոչ մի աշխատանք չեն կատարում ու ամռան այս տապին 100 հազարավոր քաղաքացիներ օրերով խմելու ջուր չեն ստանում, իսկ այստեղ խմելու ջուրը կորում է: 
 
Եղել են նաև դեպքեր, որ ավտոմեքենաները գիշերվա մթին հայտնվել են արդեն «Վեոլիա ջրի դամբարան» անունը ստացած փոսում: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տարածքում անգամ չկա ոչ մի նախազգուշացնող ցուցանակ, մթության ժամանակ օգտագործվող լուսային փարոսիկներ, չկան նաև ազդարարող այն ցուցանակը, թե երբ է սկսվել և երբ է ավարտվելու ճանապարհի մեջտեղում վնասված ջրախողովակի վերակառուցումն ու երբ է արվելու ասֆալտապատումը: 

Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանը պետք է հետևություներ անի ու խիստ հանձնարարականով վարչական շրջանի ղեկավարի ու «Վեոլիա ջրին»  պարտավորեցին, որ «Վեոլիա ջրի» դամբարանը վերացնեն: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր