211652_close_icon

Հայաստանում հարյուր հազարավոր ընտանիքներ ամիսներով խմելու ջրի խնդիր ունեն, իսկ Արին Բերդի 3-րդ նրբանցքում 1 շաբաթից ավելի է՝ խմելու ջուրն անխնա հոսում ու կորում է. «Վեոլիա ջուր»-ը «ուղտի ականջում է քնել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1573 դիտում article-date 15:07 10-08-2025
Վերջին ամիսներին Հայաստանում հարյուր հազարավոր սպառողներ լուրջ խնդրի առջև են կանգնել ու դրա հիմնական պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է: 

Հարյուր հազարավոր ընտանիքներ, ովքեր ջրի համար պարտաճանաչ վճարում են, չեն ստանում որակյալ ջրամատակարարում: 
 
Չկա մի մարզ, մի քաղաք, մի գյուղ, թաղամաս ու փողոց, որտեղից ամեն օր բնակիչները չահազանգեն «Վեոլիա ջուր»՝ խնդրելով լուծել իրենց մոտ առկա ջրամատակարարման խնդիրը:
 
Ու այդ հարցը դեռ մնում է օդում կախված: 
 
«Վեոլիա ջուր»-ը սիրում է հայտարարել, թե ամեն մի կաթիլ ջրի կորստի համար ինքը պայքարում է և աշխատանքներ է տանում, որպեսզի ջրի կորուստ չլինի, մինչդեռ Երևանում՝ Արին Բերդի 3-րդ նրբանցքում, ըստ բնակիչների, 1 շաբաթից ավելի է՝ վնասված ջրախողովակից խմելու ջուրը անխնա հուսում է, իսկ իրենց զանգերին «Վեոլիա ջրից» եթե առաջին 2 օրերին պատասխանել էին, թե կգան և կվերացնեն այդ թերությունը, ապա այդ օրերից հետո այլևս չեն էլ պատասխանում հեռախոսազանգերին, իսկ ջուրը անխնա կորում է: 

Ահազանգող քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 
 
«1 շաբաթից ավելի խմելու ջուրը գնա կորի՞, ու «Վեոլիա ջուր»-ը մեր հեռախոսազանգերին ոչ միայն այլևս չի պատասխանում, այլ լավ իմանալով, թե ինչի համար ենք ահազանգել, ոչ մի մասնագետ չի ուղարկում, որ գան, վթարը վերականգնեն: 
 
Տոննաներով ջուրը գնում կորում ա, հարյուր հազարավոր քաղաքացիներ այս օրերին ջրի կարոտ են մնացել, իսկ «Վելոիա ջուր»-ը քար անտարբերություն է ցուցաբերում, մնում է՝ դիմենք Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանին, որ ինքը կարողանա ազդել «Վեոլիա ջրի» վրա, որպեսզի գան, վթարը վերականգնեն, էլի ենք ասում՝ ափսոս ա, էս ջրի համար պետությունները իրար դեմ են դուրս գալիս, իսկ մեզ մոտ՝ «էշ մի սատկի, գարուն կգա»»: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր