211652_close_icon

Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի, նրա թիմի հետևողական աշխատանքի արդյունքում Աբովյանում և նրա վարչական բնակավայրերում մութ ճանապարհներ ու բակային հատվածներ չես հանդիպի․ամենուր արտաքին լուսավորությունն ապահովվում է LED լույսերով․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1870 դիտում article-date 19:34 16-12-2025
Վերջին տարիներին Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, կառավարության օժանդակությամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ու շարունակվում են իրականացվել ոչ միայն Աբովյան քաղաքում, այլ նաև Աբովյան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերում։

Ի զուր չէ, որ աբովյանցիները բարձր են գնահատում Է. Բաբայանի ու նրա թիմի աշխատանքը՝ ասելով, որ,   «Եթե նախկինում քաղաքապետեր ենք ունեցել, որոնց աշխատասենյակ անգամ մտնելու հնարավորություն չենք էլ ունեցել, ապա հիմա ոչ թե մենք ենք գնում մեր քաղաքապետ Է. Բաբայանի մոտ, այլ շատ հաճախ, օրվա տարբեր ժամանակահատվածներում նրան ու իր թիմի աշխատակիցներին, այդ թվում՝ տեղակալներին, կհանդիպենք թե բակերում, թե բնակիչների հետ անակնկալ հանդիպումներում։ Ու այդ անակնկալ հանդիպումների արդյունքում է, որ Է. Բաբայանը լսում է մեր՝ բնակիչների կողմից բարձրացված խնդիրները և, հպարտությամբ ենք նշում, կարճ ժամանակում խնդիրները լուծվում են»։

Հիմա արդեն ակնհայտ է, որ Աբովյան քաղաքում ոչ միայն անցկացվում են նոր կոյուղատարներ, ջրագծեր, ասֆալտապատվում են ճանապարհներ, և այդ ամենը ՀՀ Կառավարություն – Կոտայքի մարզպետարան – Աբովյանի քաղաքապետարան համագործակցության շնորհիվ։ Կառավարությունն էլ, տեսնելով, որ հստակ ծրագրեր են ներկայացվում ի շահ բնակչի, ընդառաջում է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին ամիսներին Աբովյան խոշորացված համայնքում նաև ավելացել են այն փողոցների ու բակային հատվածների ցանկը, որտեղ ԽՍՀՄ տարիներից եղած, շատ դեպքերում էլ ժանգոտած ու «մոմի ճրագ» համարվող արտաքին լուսավորությունը փոխվել է LED լույսերով։

SHAMSHYAN.com-ը մի քանի հեռախոսազանգեր է ստացել Աբովյան խոշորացված համայնքի Պտղնի վարչական բնակավայրի բնակիչներից, ովքեր իրենց շնորհակալությունն են հայտնում Աբովյանի քաղաքապետարանին, որ Պտղնի բնակավայրի փողոցների մեծ մասում արդեն գիշերային ժամերին կարող ես թե՛ որպես վարորդ, թե՛ որպես հետիոտն շրջել LED լուսավորության պայմաններում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում Պտղնի բնակավայրի 13-րդ փողոցում ևս սկսվելու են արտաքին լուսավորման LED լույսերի տեղադրման աշխատանքները, իսկ այդ փողոցում 150-ից ավելի տներ կան, սակայն բավականին ժամանակ է, լուսավորության բացակայությունը պատուհաս է դարձել բնակիչների համար։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր արդեն Է. Բաբայանի հանձնարարականով համապատասխան մասնագետները այցելել են Պտղնի գյուղի թիվ 13 փողոց, որտեղ արդեն օրերի ընթացքում արտաքին լուսավորության խնդիրը կլուծվի։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր