211652_close_icon
views-count68807 դիտում article-date 23:16 16-08-2021

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 3 թունելները, վերջապես, դարձան անվտանգ և կահավորվեցին ժամանակակից LED լույսերով. անգամ սովետի տարիներին այն նման տեսք չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, միևնույն է, վերջին տարիներին հանրապետությունում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ու իրականացվում ճանապարհաշինարարության բնագավառում։  Ասֆալտապատվում են անգամ այնպիսի ճանապարհներ, այդ թվում՝ գյուղամիջյան, որ տեղաբնակները վերջին անգամ «ասֆալտի երես են տեսել» հին ու բարի խորհրդային ժամանակներում։ 

Ասֆալտապատման աշխատանքների հսկողությունը դրված է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի վրա, ով, SHAMSHYAN.com-ի տեղեկոթյուններով, երբեմն աշխատանքները ստուգելու նպատակով անակնկալ այցելում է ճանապարհաշինարարներին։ Վերջինիս հանձնարարականով հիմնովին վերանորոգվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին եղած 3 թունելները, որոնց նման ձևի կահավորված չեն եղել անգամ արտաքին լուսավորությամբ խորհրդային տարիներին։ 

Հիմա արդեն այդ թունելներով մարդիկ անվտանգ կարող են երթևեկել՝ մտավախություն չունենալով, թե ուր որ է, կամ հայտնվելու են մարդաբոյ փոսերում կամ մթության պատճառով վթարի են ենթարկվելու։ Նախկինում նմանատիպ բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, որոնց մասին ժամանակին հրապարակումներ են կատարվել SHAMSHYAN.com-ում։ 

Վստահ ենք, որ Ս. Պապիկյանի հանձնարարությամբ նույն ձևի կվերանորոգվեն ու տեսքի կբերվեն Վանաձոր-Ստեփանավան, Սևան-Դիլիջան թունելները։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր