Ձեր հետևողական և պատասխանատու աշխատանքի շնորհիվ ապահովվում է ուղևորների անվտանգությունն ու կարգապահ միջավայրը․ Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, սպաներ և վետերաններ՝ գեներալից մինչև շարքային,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ։
Այս օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու ձեր ծառայության արժեքն ու նշանակությունն՝ ուղղված մեր երկրի ներքին կայունության պահպանմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը և քաղաքացիների անվտանգ կյանքի ապահովմանը։
Ձեր աշխատանքի հիմքում լուռ նվիրվածությունն է, զգոնությունը և պատասխանատվության բարձր զգացումը, որոնք գուցե միշտ տեսանելի չեն, բայց անփոխարինելի են բոլորիս համար։
Խորին հարգանքով ենք գնահատում ձեր հավատարմությունն ու նվիրումը՝ ծառայությանը, պետությանը և հասարակությանը։ Ձեր կարգապահությունն ու մասնագիտական պատրաստվածությունն այն ամուր հիմքն են, որոնց վրա ձևավորվում է հանրային վստահությունն ու հասարակական համերաշխությունը։
Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել Երևանի մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Ձեր հետևողական և պատասխանատու աշխատանքի շնորհիվ ապահովվում է ուղևորների անվտանգությունն ու կարգապահ միջավայրը՝ ամեն օր, առանց ընդմիջման։
Այս օրը նաև խոնարհումով հարգում ենք ծառայողական պարտքը կատարելիս և հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված ոստիկանների հիշատակը։Նրանց հիշատակը հավերժ ապրում է մեր սրտերում , իսկ նրանց ընտանիքներին փոխանցում մեր խորին հարգանքը, աջակցությունն ու անկեղծ զորակցությունը։
Սիրելի ոստիկաններ,հավատարիմ մնացեք ձեր երդմանը՝ ծառայելով քաղաքացուն, ժողովրդին, պետությանը։
Թող բոլորիս ուղեկից լինեն հույսը, հավատը, սերն ու խաղաղությունը։
Իմ և մետրոպոլիտենի անձնակազմի անունից մեկ անգամ ևս շնորհավորում եմ։
Պատիվ ունեմ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի
գլխավոր տնօրենի ժ/պ
Բաբկեն Սեդրակյան