Երևանում պարեկների կողմից ժամանակավորապես բաց դիտահորերի վրա տեղադրված անվադողերը հեռացվեցին. Տիգրան Ավինյանի հանձնարարականով ժամերի ընթացքում նոր կափարիչներ տեղադրվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում՝ դեպի Լենինգրադյան, արդեն՝ Քըրք Քըրքորյանի փողոց տանող հատվածում բաց դիտահորերի մասին, ինչին ժամանակավոր լուծում էին գտել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ որպես կափարիչ օգտագործելով անվադողեր, որոնց վրա փաթաթել էին ոստիկանության առկայծող ժապավեններ, ինչի շնորհիվ գոնե վարորդները նկատում էին, որ այդտեղ դիտահորերը բաց են:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները՝ համագործակցելով «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ, Երևանում գործող ձուլարաններից մեկում պատվիրում են նոր կափարիչներ ու այն այսօր արդեն տեղադրել են բաց դիտահորերի վրա:
Մնում է հերթական անգամ անհայտ անձը կամ անձինք չգողանան դիտահորերի կափարիները, իսկ հետո էլ մեղադրեն քաղաքային իշխանությանը ու «Վեոլիա ջրին», թե տեսեք-տեսեք, գործ չեն անում:
Այս դեպքում շնորհիվ Երանի քաղաքապետի օպերատիվորեն արձանգանքը եղավ դրական:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ըստ իր և ավագանու իր թիմակիցների հայտարարությունների, ամեն ինչ անում են, որպեսզի մայրաքաղաքում երթևեկությունը թեթևացնեն, մայրաքաղաքի հարյուրավոր փողոցներում բաց դիտահորերը պատուհաս էին դարձել վարորդների համար:
Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասից դեպի Լենինգրադյան, հիմա արդեն՝ Քըրք Քըրքորյանի փողոց տանող ճանապարհի աջ և ձախ հատվածներում բաց դիտահորերը փորձանք էին դարձել վարորդների գլխին:
Հիմնականում գիշերային ժամերին շատ վարորդներ երբ չէին նկատում, ավտոմեքենաներով հայտնվում են բաց դիտահորում՝ վնասելով մեքենաները:
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Գեղամ Մովսիսյանն ու պարեկ Ղուկաս Սարգսյանը ժամանակավոր լուծում էին գտել և անվադողերի վրա փաթաթել էին ոստիկանության առկայծող ժապավեններ և այն տեղադրել են բաց դիտահորերի վրա, ինչը գոնե վարորդներին հուշում էր, որ զգոնություն ցուցաբերեն:
Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանն ու վարչական շրջանների ղեկավարները Երևանը բեռնաթափելու իրենց արհեստական շոուին պետք է վերջ տան և զբաղվեն ռեալ գործով, իսկ ռեալ գործի մեջ է մտնում նաև այն, որ մայրաքաղաքում ոչ մի դիտահոր չպետք է բաց լինի, քանի որ դրանք նաև վթարների աճ են ապահովում:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի