211652_close_icon
views-count36384 դիտում article-date 21:35 19-07-2024

Արաբկիրում վարար անձրևի հետևանքով դիտահորերի վրայից կափարիչները «թռել» էին․ պարեկների շնորհիվ վարորդները չզգացին բաց դիտահորերի «դառնություն»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 18-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևը մի իսկական պատուհաս էր դարձել երևանցիների համար, ու անձրևի դադարից հետո ժամերի ընթացքում պարզ դարձավ, որ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայով վարորդները ավտոմեքենաները վարելիս պետք է այնքան ուշադիր լինեն, որ ավտոմեքենաները չհայտնվեն բաց դիտահորերում, իսկ դիտահորերը բաց էին, քանի որ վարար անձրևի հետևանքով կափարիչները դուրս էին եկել։ Չգիտես ինչու, տիրութուն անող չկար։

Պատճառը հավանաբար Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի բացակայությունն է, հակառակ դեպքում, երբ նախորդ անձրևների ժամանակ նման իրավիճակ էր լինում, Ա․ Ազատյանի հանձնարարականով թաղապետարանի կոմունալի աշխատակիցները արագ խնդիրը լուծում էին, դիտահորերի կափարիչները հայտնվում էին իրենց տեղում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ այդ գործը իրենց վրա էին վերցրել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի  1-ին վաշտի պարեկներ Հապետ Խուդոյանը, Տիգրան Թադևոսյանը, կրտսեր պարեկներ Հովիկ Քոչարյանն ու Արմեն Հայրոյանը։

Վերջիններս միայն Կոմիտասի պողոտայում բաց դիտահորերի 37 կափարիչ են դրել իր տեղը ու դրա արդյունքում վարորդները իրենց ավտոմեքենաներով չեն զգացել բաց դիտահորի «դառնությունը»։


Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր