211652_close_icon

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանը բեռնաթափելու շոուի փոխարեն լավ կլինի՝ վարչական շրջանների ղեկավարների հետ մայրաքաղաքը ազատի բաց ու վտանգավոր դիտահորերից, թե չէ պարեկները դարձել են գյուտարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count88 դիտում article-date 13:20 02-12-2025
Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ըստ իր և ավագանու իր թիմակիցների հայտարարությունների, ամեն ինչ անում են, որպեսզի մայրաքաղաքում երթևեկությունը թեթևացնեն, մայրաքաղաքի հարյուրավոր փողոցներում բաց դիտահորերը պատուհաս են դարձել վարորդների համար: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասից դեպի Լենինգրադյան, հիմա արդեն՝ Քըրք Քըրքորյանի փողոց տանող ճանապարհի աջ և ձախ հատվածներում բաց դիտահորերը փորձանք են դարձել վարորդների գլխին: 
 
Հիմնականում գիշերային ժամերին շատ վարորդներ երբ չեն նկատում, ավտոմեքենաներով հայտնվում են բաց դիտահորում՝ վնասելով մեքենաները:
 
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Գեղամ Մովսիսյանն ու պարեկ Ղուկաս Սարգսյանը ժամանակավոր լուծում են գտել և անվադողերի վրա փաթաթել են ոստիկանության առկայծող ժապավեններ և այն տեղադրել են բաց դիտահորերի վրա, ինչը գոնե վարորդներին հուշում է, որ զգոնություն ցուցաբերեն: 

Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանն ու վարչական շրջանների ղեկավարները Երևանը բեռնաթափելու իրենց արհեստական շոուին պետք է վերջ տան և զբաղվեն ռեալ գործով, իսկ ռեալ գործի մեջ է մտնում նաև այն, որ մայրաքաղաքում ոչ մի դիտահոր չպետք է բաց լինի, քանի որ դրանք նաև վթարների աճ են ապահովում: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր