Տիգրան Ավիյանի խիստ կարգադրությամբ և Արաբկիրի թաղապետ Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ ապամոնտաժվեց անօրինական ուղեփակոցը, ինչը խոչընդոտ էր հանդիսանում շտապօգնության և հրշեջ ավտոմեքենաների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Արամ Խաչատրյան 32 շենքին և դրան հարակից տարածքներով անցնող ճանապարհին անհայտ անձի կամ անձանց կողմից ինքնագլուխ ուղեփակկոց տեղադրելու վերաբերյալ, ինչի պատճառով էլ փողոցը դարձրել էին իրենց «հոր դուքյանը», չմտածելով, որ ամբողջ բնակելի թաղամասում եթե արտակարգ դեպք տեղի ունենա, ինչպես են շտապօգնության ու հրշեջ ավտոմեքենաները աշխատելու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից 1 ժամ չանցած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ կարճ ժամանակում հայտնաբերվում է գլուխգործոցի հեղինակը և թաղապետի խիստ հանձնարարականով նրան ցուցում է տրվում, որպեսզի ապամոնտաժի անօրինական տեղադրված ուղեփակոցը:
1 ժամվա ընթացքում Արաբկիրի թաղապետի օպերատիվ աշխատանքի շնորհիվ տարածքը «ազատագրվեց» այն «զավթողներից»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այն, որ վերջին տարիների Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ մայրաքաղաքում վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ ապամոնտաժվել են ոչ միայն ապօրինի կառույցներ, այլև զոռբայությամբ ուղեփակոցներ (շլագբաուն), ակնհյատ է, բայց անգամ այդ աշխատանքներին զուգահեռ կան քաղաքացիներ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից ու իրենց դնում են ամենայն հայոց բանաստեղծ մեծն Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթի աղվեսի կերպարում, երբ աղվեսը կկուին ասում էր՝ «Էս սարն իմն է, էս ծառն իմն է»:
Օրերս տեղեկացանք, որ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 32 և հարակից շենքեր տանող, պետության հաշվեկշռում եղած ճանապարհին:
Ինչ-որ անձ կամ անձինք խելքներին զոռ էին տվել ու տեղադրել էին ուղեփակոց, ինչի համար էլ նշված փողոցում երթևեկությունը դարձել է միայն այդ մի քանի հոգու մենաշնորհը, մինչդեռ եթե արտակարգ դեպքեր տեղի ունենան, հետաքրքիր է՝ այդ բակային հատվածները հրշեջ ու շտապօգնության ավտոմեքենաները ինչպես էին անցնելու:
Երևի ժամեր շարունակ պետք է փնտրինն էդ գլուխգործոցի հեղինակին և խնդրեն, որպեսզի նա իր մոտ եղած հեռակառավարման սարքով բացեր ճանապարհը, որ օպերատիվ ծառայությունները կարողանան օգնության հասնել քաղաքացիներին:
Կատարվածի մասին տեղեկացել էր Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանը, ում խիստ հանձնարարականով արդեն Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը ձեռնամուխ էր եղել անօրինական ուղեփակոցը ապամոնտաժելու գործում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի