Տիգրան Ավինյանի կարգադրությամբ, Արաբկիրի թաղապետ Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ վարչական շրջանում, այդ թվում՝ բակային հատվածներում սկսվել են ասֆալտապատման աշխատանքներ․ որոշ հատվածներում այն կատարվել էր ավելի քան 10 տարի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ վարչական շրջաններում սկսվել են ճանապարհների ասֆալտապատման ու փոսալցման աշխատանքները։
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ սկսվել են ոչ միայն գլխավոր փողոցների, այլ նաև բակային հատվածների փոսալցման աշխատանքները։
Արդեն մի քանի օր է՝ աշխատանքները մեծ թափով իրականացվում են Մամիկոնյանց, Արղության, Արամ Խաչատրյան, Գյուլբենկյան փողոցների բակային հատվածներում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բակային այն հատվածներում են անգամ ասֆալտապատում կատարում, որտեղ վերջին անգամ նմանատիպ աշխատանքներ իրականացվել են ավելի քան 10 տարի առաջ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի