Արաբկիրի թաղապետ Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ Արաբկիրում սկսվել են ծառերի խնամքն ու վտանգավոր ճյուղերի հեռացման աշխատանքները, որոնք կատարվում են նաև բակային հատվածներում և խաղահրապարակներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Վերջին օրերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով վարչական շրջանների ղեկավարները սկսել են շրջայցեր կատարել իրենց վարչական շրջաններում և հիմնական նպատակներից մեկը իրենցից վտանգ ներկայացնող ծառերի հաշվառումն է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանն արդեն մի քանի բակային հատվածներում է եղել և հայտնաբերել է այնպիսի ծառեր, որոնց ճյուղերը հիմնականում չորացած, ամեն պահի վտանգ կարող են առաջացնել բակում խաղացող երեխաների, անցորդների և վարորդների համար։
Այսօր՝ ապրիլի 30-ին, Ս. Վարոսյանի և Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի համագործակցության արդյունքում ոչ միայն Այգեկցի, այլ մի քանի այլ փողոցներում և խաղահրապարակներում եղած, ամբողջությամբ չորացած, վտանգավոր ծառերի ճյուղեր հեռացվեցին, ինչը գոհունակությամբ էին ընդունում բնակիչները՝ ասելով, որ հիմա արդեն ապահով են, քանի որ և՛ ծառերը խնամք ստացան, և՛ իրենց երեխաներն արդեն բակում խաղալիս չորացած ծառի ճյուղերի տապալման պատճառով վտանգի մեջ չեն հայտնվի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի