211652_close_icon

Բարձիթողի վիճակ՝ Արաբկիրում. պետական ճանապարհին ինչ-որ անձ կամ անձինք արհեստական ուղեփակոց են տեղադրել՝ խոչընդոտ ստեղծելով հրշեջ և շտապօգնության ավտոմեքենաների համար. լրիվ «Չարի վերջը» հեքիաթի պես՝ «Էս սարն իմն է, էս ծառն իմն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count730 դիտում article-date 13:59 20-11-2025
Այն, որ վերջին տարիների Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ մայրաքաղաքում վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ ապամոնտաժվել են ոչ միայն ապօրինի կառույցներ, այլև զոռբայությամբ ուղեփակոցներ (շլագբաուն), 
ակնհյատ է, բայց անգամ այդ աշխատանքներին զուգահեռ կան քաղաքացիներ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից ու իրենց դնում են ամենայն հայոց բանաստեղծ մեծն Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթի աղվեսի կերպարում, երբ աղվեսը կկուին ասում էր՝ «Էս սարն իմն է, էս ծառն իմն է»: 

Օրերս տեղեկացանք, որ նմանատիպ դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 32 և հարակից շենքեր տանող, պետության հաշվեկշռում եղած ճանապարհին: 
 
Ինչ-որ անձ կամ անձինք խելքներին զոռ են տվել ու տեղադրել են ուղեփակոց, ինչի համար էլ նշված փողոցում երթևեկությունը դարձել է միայն այդ մի քանի հոգո մենաշնորհը, մինչդեռ եթե արտակարգ դեպքեր տեղի ունենան, հետաքրքիր է՝ այդ բակային հատվածները հրշեջ ու շտապօգնության ավտոմեքենաները ինչպես են անցնելու:
 
Երևի ժամեր շարունակ պետք է փնտրեն էդ գլուխգործոցի հեղինակին և խնդրեն, որպեսզի նա իր մոտ եղած հեռակառավարման սարքով բացի ճանապարհը, որ օպերատիվ ծառայությունները կարողանան օգնության հասնել քաղաքացիներին: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին տեղեկացել է Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանը, ում խիստ հանձնարարականով արդեն Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը ձեռնամուխ է եղել անօրինական ուղեփակոցը ապամոնտաժելու գործում:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր