Մինչև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը գործին չմիջամտեց, Բյուրեղավան քաղաքում մի ամբողջ թաղամաս չփրկվեց փոշուց ու կեղտից. սկսվել է կապիտալ բարեկարգումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 8-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Բյուրաղավան քաղաքի հարյուրավոր բնակիչների արդարացի խնդրի վերաբերյալ, որով բնակիչները խնդրում էին, որպեսզի Զորավար Անդրանիկ փողոցի բակում կիսատ թողած բարեկարգման աշխատանքների ավարտով զբաղվի մարզպետ Ահարոն Սահակյանը, քանի որ մի քանի բազմաբնակարանային շենքերի բակային հատվածներ լցված էր շինարարական աղբով ու փոշով և մարդիկ, այդ թվում՝ տարեցներն ու երեխաները, մեծ դժվարությամբ էին անցնում մուտքերով: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի մոտ են հրավիրվում պատասխանատուները, ու մարզպետը բավականին խիստ հանձնարարական է տալիս և հաշված օրերի ընթացքում աշխատանքային խմբերը գործի են անցնում ու այսօր արդեն մարզպետի հետևողականության շնորհիվ աշխատանքների 80 տոկոսն արդեն ավարտվել է:
 
Հիմա խճապատվում է բակային հատվածն ու շենքերի մուտքերի ու հետիոտների անցման վայրերը, իսկ առաջիկա օրերին հիմնովին կասֆալտապատվեն:
 
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում մարզպետին, ասելով.
«Պետք է շուտ դիմեինք Կոտայքի մարզպետին, թե չէ ամիսներ շարունակ Բյուրեղավանի քաղաքապետարանը տեղում դոփում էր:
Դիմում էինք քաղաքապետարան, ոչ մի դրական պատասխան, դրա համար էլ ստիպված, էն որ ասում է՝ հույսը վերջում է մահանում, դիմեցինք մեր մարզպետին՝ Ահարոն Սահակյանին, ու անկեղծ ասած հաջորդ օրը մարզպետարանից էին այցելել մեր թաղամաս և մի քանի օր հետո տեսանք, որ բրիգադներով եկան ու սկսեցին գործն առաջ տանել»:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, այն, որ Կոտայքի մարզում կան բնակավայրեր, որտեղ վերջին տարիներին հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ՀՀ կառավարության, Կոտայքի մարզպետարանի և վարչական շրջանների ղեկավարների կողմից, գաղտնիք չէ։ Անզեն աչքով էլ քաղաքացիները տեսնում են կատարվող աշխատանքների դրական արդյունքը։
Աբովյան քաղաքում քաղաքապետ Էդուարդ Բաբայանի և իր թիմի ակտիվ գործունեության շնորհիվ հսկայական աշխատանքներ են կատարվում «Վեոլիա Ջուր»-ի հետ համագործակցության արդյունքում հին ջրագծերը փոխելու, նորերը կառուցելու և հետագայում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։
Մարզի մեկ այլ՝ Արզնի բնակավայրում, համայնքապետ Ֆելիքս Միրզոևի և նրա թիմի կողմից՝ ՀՀ կառավարության և Կոտայքի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում, Արզնի համայնքը օր օրի ավելի է դառնում գեղատեսիլ։ Մի քանի շաբաթ է՝ համայնքում վարչական շրջանի ղեկավար Ֆ. Միրզոևի գլխավորությամբ կյանքում ասֆալտի երես չտեսած փողոցներ հիմնովին ասֆալտապատվում են, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Առաջիկայում Արզնի համայնքում լինելու է ծառատունկ։
Եթե Աբովյան քաղաքի և Արզնի համայնքի բնակիչները իրոք շահել են, որ ունեն նման ղեկավարներ, ապա նույնը չես ասի Բյուրեղավան քաղաքի մասին։
Եթե շրջես Բյուրեղավանով, ապա բնակիչներն այնքան խնդիրներ կմատնանշեն, որ կուզես գլուխդ բռնես ու փախչես։
Շաբաթներ շարունակ Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի բազմահարկ բնակելի շենքերի, առևտրի և սննդի կենտրոնների, գեղեցկության սրահների տարածքում գրավող դիրք էին բռնել կեղտն ու փոշին։ Մեկ ամսից ավելի է, որ Բյուրեղավանի քաղաքապետարանը ավարտին չէր հասցնում այդ հատվածում բազալտե եզրաքարերը նորով փոխարինելու և ասֆալտապատում կատարելու գործը։
Երբ շաբաթներ առաջ շինարարները մտել էին Զորավար Անդրանիկի թաղամաս, բնակիչները այնքան էին ոգևորվել ու ուրախացել, որ ասում էին՝ «վերջապես մեր թաղում էլ գարուն եկավ»։
Բայց ի՞նչ իմանային, որ Բյուրեղավանի քաղաքապետարանը էլ ավելի կավիրեր թաղամասի բակային հատվածները, ինչի համար էլ մարդիկ ասում էին․ «ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցին»։ Չեն էլ ուզում կիսատ թողած գործը ավարտին հասցնել։
Քանի անգամ բնակիչները, հիմնականում մեծահասակները, հրաշքով են փրկվել էդ անտեր փոսերի մեջ հայտնվելուց։
Մնում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին խնդրենք, որ էս մեր Բյուրեղավանը միացնի կամ Աբովյանին, կամ Արզնիին։ Այդ դեպքում երևի թե ամբողջ քաղաքը փրկեն մարդաբոյ փոսերից, կեղտից ու փոշուց։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի