Մինչև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը չմիջամտեց, Պռոշյան բնակավայրում 24 ժամից ավելի վթարված խմելու ջրի խողովակի «դեմը չառան», իսկ ջուրը տոննաներով կորում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը դեկտեմբերի 21-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի Պռոշյան վարչական բնակավայրում տիրող արտակարգ իրավիճակի մասին, երբ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ժամեր շարունակ ջուրն անխնա հոսում և ողողում էր փողոցները՝ լցվելով բնակիչների տներ, նրանց պատկանող ավտոտնակներ, շենքերի նկուղներ։
Ողջ գիշեր պռոշյանցիները՝ ահել ու ջահել, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների հետ փորձել էին դադարեցնել ջրի արտահոսքը, սակայն անզոր էին, քանի որ դա պետք է արվեր միայն «Վեոլիա ջուր» ընկերության միջամտությամբ։
Ինչպես միշտ, «Վեոլիա ջուրը» բնակիչների ահազանգերին միայն պատասխանում էր, թե խնդրին տեղյակ են, խումբը կմոտենա, ու այդպես էլ «Վեոլիա ջրի» աշխատակիցները ըստ պռոշյանցիների դարձել էին «Նոյի ագռավ»։
Նույն օրը իրավիճակի մասին տեղեկանում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ում հանձնարարականով Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանն ու Պռոշյան վարչականի ղեկավար Սևակ Գաբրիելյանը գործի են անցնում, իսկ արդեն մարզպետը բավականին խիստ հեռախոսազրույց է ունենում «Վեոլիա ջրի» տարածքային պատասխանատուի հետ և դրա արդյունքում է, որ «Վեոլիա ջրի» մասնագետները ժամանում են վթարի վայր ու մի քանի ժամ աշխատանքի շնորհիվ խնդիրը վերացվում է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս դեպքում էլ «Վեոլիա ջրի» մասնագետներին օգնել են պռոշյանցիները, հիմա մնում է արդեն, որպեսզի կատարվեն փոսալցման աշխատանքներ և ճանապարհը բերվի նախկին տեսքին, այն է՝ ասֆալտապատվի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի պռոշյանցիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Սրտներիցս կարծես արյուն հոսեր. Ապարանի էդ զուլալ ջուրը 24 ժամից ավելի կորում էր, իսկ պատասխանատուները չէին մտածում վայրկյան առաջ դրա դեմն առնել։ Ողջ Պռոշյանը ոտքի էր ելել ու մի մարդու նման պայքարում էր վթարը վերացնելու ուղղությամբ, բայց դե նենց նապորով էր ջուրը դուրս տալիս, որ մենք անզոր էինք, դա միայն պիտի աներ «Վեոլիա ջուրը»։ Ողջ գիշեր մի քանի անգամ ահազանգեցինք ու ամեն անգամ նույն պատասխանն էինք լսում՝ «Հարգելիս, ձեր հայտը գրանցված է, կմոտենանք», բայց վայ էդ մոտենալուն։
Հետո առավոտյան իմացանք, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն է իմացել խնդրի մասին ու հենց նրա միջամտությունը րոպեների ընթացքում երևաց, «Վեոլիա ջրից» ժամանեցին ու սկսեցին վթարը վերացնել. ասա՝ որ պիտի անենք, ինչո՞ւ տոննաներով ջուրը թողեցիք կորի, հետաքրքիր է դա էլ է մտնո՞ւմ մարզպետի պարտականությունների մեջ, որ նա պետք է ասի, նոր բարեհաճեն։ Բա մենք որպես պարտաճանաչ սպառողներ ժամեր շարունակ զանգահարում էինք ու ստանում նույն պատասխանը, որ իմանայինք էդպես է, հենց առաջին պահին որ նկատեցինք ջուրը դուրս է գալիս ու կորում, էդ ժամանակ զանգեինք մարզպետին, բայց էլի կհաշտվենք այն մտքի հետ, որ ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։
Հիմա այս խնդիրը լուծվել է առաջին հերթին պռոշյանցի երիտասարդ և ավագ սերնդի ներկայացուցիչների, Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ու մեր մարզպետի շնորհիվ»։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 21-ից արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ Ըստ Նաիրի խոշորացված համայնքի Պռոշյան բնակավայրի բնակիչների, ժամը 15։00-ից Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող՝ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից տեղադրված խմելու ջրի խողովակի վնասման պատճառով տոննաներով խմելու ջուրը դուրս էր գալիս, հոսում փողոցներով մեկ՝ լցվելով տներ, շենքերի նկուղներ ու ավտոտնակներ։
Դեկտեմբերի 21-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Երեկվանից խմելու ջրի խողովակի վնասման պատճառով տոննաներով էս մաքուր ջուրը կորում է, երեկվանից մեռանք զանգելով «Վեոլիա ջուր», միայն պատասխանում են, թե խնդրից տեղյակ են, ոչ մի միջոց չեն ձեռնարկում, ջուրը Ապարանի զուլալ ջրերից ա, ու պատկերացնո՞ւմ եք տոննաներով ջուրը գնա, կորի, իսկ պատասխանատուները ուղտի ականջում քնած մնան, զանգահարել ենք 9-11, Երեւանի թիվ 7-րդ ջոկատի փրկարարներն են եկել, բայց դե իրենք ինչ կարող էին անել, ողջ գիշեր մեզ հետ են եղել Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, Պռոշյան վարչականի ղեկավար Սեւակ Գաբրիելյանը, այսօր առավոտից էլ գյուղի ահել ու ջահել փորձում են խնդիրը լուծել, բայց դա այդքան էլ հեշտ չէ։ Հիմա հետաքրքիր է՝ էս տոննաներով կորած ջրի վարձավճարները ումի՞ց են հանելու, հաստատ «Վեոլիա ջուր»-ը սպառողի քթերից ա բերելու, մարդ ինչ աստիճանի մտածելակերպ ունենա, որ չփորձի խնդիրը հրատապ լուծի։
Եթե այսպես շարունակվի, ողջ գյուղով փակելու ենք ճանապարհը՝ ի նշան բողոքի։ Կառավարությունը պետք է հետեւություններ անի, որ էս «Վեոլիա ջրի»-ն պարտավորեցնի, որ արագ լուծեն հարցը, ամբողջ մի քանի ճանապարհներ արդեն սառցակալել են»:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։