211652_close_icon
views-count2632 դիտում article-date 20:47 08-07-2026

Գիշերը Աբովյան քաղաքում թեժ է եղել․ «Վեոլիա Ջուր»-ը իր լավ կատարած գործը անավարտ է թողել և հատուկ տեխնիկայով փորձում էր հազարավոր բնակիչների զրկել խմելու ջրից․ կեսգիշերն անց գործին միջամտել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը վերջին տարիներին Կոտայքի մարզում բավականին ներդրումներ է իրականացրել, փոխել կոյուղատարեր ու ջրագծեր, որոշ բնակավայրերում էլ նորերն է անցկացրել գաղտնիք չէ։ Այդ կատարած աշխատանքները տեսանելի են բնակիչներին, բայց ցավոք երբեմն չգիտես ում հորդորով «Վեոլիա Ջուր»-ը սկսված լավ գործը անավարտ է թողնում՝ այդ կերպ արդարացիորեն զայրույթ առաջացնելով սպառողների մոտ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 7-ին, չգիտես ի՞նչու, ո՞ւմ հանձնարարականով «Վեոլիա Ջուր» ընկերության Կոտայքի մարզի պատասխանատուն մի քանի հոգու բերել էր Աբովյան քաղաքի 6-րդ թաղամաս ու հանձնարարում էր, որպեսզի իրենց կողմից անցկացված որակյալ ջրախողովակը կտրեն՝ պատճառաբանելով, թե ջրի կորուստ ունեն, պետք է ջրախողովակը ապամոնտաժեն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ, մեկ ժամվա ընթացքում մոտ 100 ահազանգ ենք ստացել Աբովյան քաղաքի, Արզնի բնակավայրի, ՀՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր»-ից, ովքեր զայրացած ասում էին, որ «Վեոլիա Ջուր»-ի փորձում է իրենց զրկել կանոնավոր ջուր ստանալուց։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Երբ «Վեոլիա Ջուր»-ը էս մեր Աբովյան քաղաքում ու մի քանի գյուղերում ջրախողովակներն էր անցկացնում, որոշ տեղերում էլ նորերն էր տեղադրում, բավականին ոգևորվեցինք, բայց չգիտես ինչու էդ ոգևորությունը ոնց որ թե կարճ տևեց։ 2 օր է իմացել ենք, որ «Վեոլիա Ջուր»-ը իբրև ջրի կորստի անվան տակ հարյուրավոր բնակիչների զրկելու է կանոնավոր խմելու ջուր ստանալուց։ Մթամ ժամանակին ու ճիշտ ջուր էինք ստանում, հիմա էլ «Վեոլիա Ջուր»-ը դարակազմիկ որոշում է կայացրել, թե էդ խողովակները, որ կտրեն ջրի կորստի հարցը կլուծվի։

Հետաքրքիր է, եթե էդպես էր, ինչու եք հսկայական ծախս անում ու ջրի խողովակ անցկացնում։ Էնա միանգամից չանեիք էլի, մեզ թողեիք անջուր ու անհույս։ Եթե «Վեոլիա Ջուր»-ը շարունակի այդ գործելոճը, հավատացեք 10 հազարից ավելի բնակիչներ դուրս ենք գալու փողոց, կաթվածահար ենք անելու երթևեկությունը, որպեսզի «Վեոլիա Ջուր»-ը իմանա, որ քմահաճույքի պատճառով ազգաբնակչությանը հերիք է անհարմար վիճակների մեջ գցի։ Ինչ եք հեքիաթներ կարդում, ջրի կորուստ, ամենաշատ ջրի կորուստ անողը դուք եք՝ «Վեոլիա Ջուր»։ Շատ հաճախ համացանցում քաղաքացիները տեսանյութեր են հրապարակել, թե ոնց է խմելու ջուրը անխնա կորում, իսկ դուք օրերով չեք էլ մտածում վթարը վերացնելու մասին, իսկ հետո էդ ջրի կորստի փողերը ումից եք գանձում՝ մենք շատ լավ գիտենք»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ՝ մոտ 300-ից ավելի քաղաքացիներ հրաժարվեցին դիմել կտրուկ միջոցների, քանի որ նրանց խնդրանքով գործին միջամտեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, իսկ հետո Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարականով նշված վայր ժամանեցին քաղաքապետարանի աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

Համայնքային ոստիկանները Աբովյանի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ արգելեցին «Վեոլիա Ջրին», ըստ իրենց, առանց նախազգուշացման և անօրինական գործողությունը, իսկ Աբովյանի ոստիկանությունում էլ փաստաթղթեր կազմվեցին, իսկ այս ամենից հետո, ժամեր անց «Վեոլիա Ջրի» ներկայացուցիչը՝ իր շքախմբով հեռացավ։

Այսօր՝ հուլիսի 8-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով աբովյանցիներ, Արզնի բնակավայրի և Բյուրեղավան քաղաքի բնակիչներ ասում էին․ «Ճիշտ է մարզպետի շնորհիվ կանխվեց «Վեոլիա Ջրի» անօրինական գործողությունները, բայց մենք չենք հավատում «Վեոլիա Ջրին»։ Նա կարող է գիշերը «գող կատվի նման իր սև գործն անի» և դրա ապացույցը ամիսներով մեզ համար ջրի խնդիրներ ստեղծելն է, այսօր անգամ ջրամատակարարումը կատարվել է ոչ պատշաճ, էնպես որ «Վեոլիա Ջուր»-ը թող իմանա, որ ինչքան էլ մեր մարզպետին, մեր քաղաքապետին, Արզնի բնակավայրի ղեկավարին ու Բյուրեղավանի քաղաքապետին հարգենք, եթե պետք լինի օր առաջ կդիմենք ամենակտրուկ միջոցների»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր