Օբաման չի ընդունել Մեծ հաղթանակի օրը Մոսկվա այցելելու Պուտինի հրավերը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բեն Ռոդսը:
«Նախագահ Օբաման չի ծրագրումՄոսկվա այցելել»,-ասել է նա:
Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նույնպես հրաժարվել է Մոսկվա այցելել: