Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. ժամանել են Արարատի, Վեդու և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատներից. քաղաքացիներն ու հրշեջները կանխել են կրակի տարածումը հարևան տներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մրգավետ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2, Մասիսի և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը նշված փողոցի թիվ 24 տանն առաջացած կրակի դեմ պայքարել են տանտերերն ու գյուղացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, հետո մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ամբողջությամբ այրվել են տան և ավտոտնակի տանիքները, ավտոտնակում կայանված 2 ավտոմեքենաններն ու կենցաղային իրեր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և օրվա պատասխանատու, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվում և պարզվում է հրդեհի պատճառը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։