211652_close_icon

Խոշոր հրդեհ՝ Վաղարշապատ քաղաքում․ ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ. հրշեջները տարհանել են 7 քաղաքացու, 6-ին՝ քաղաքացիական ավտոզամբյուղի կիրառմամբ (6 քաղաքացիներից 3-ը երեխաներ են)․ օպերատիվ են գործել պարեկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count6463 դիտում article-date 09:10 06-08-2025
Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 06։40-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 28 շենքի 3-րդ և 4-րդ հարկերի բնակարաններից մեկում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Հրշեջ փրկարարները տարհանել են 7 քաղաքացու, 6-ին քաղաքացիական ավտոզամբյուղի կիրառմամբ (6 քաղաքացիներից 3-ը երեխաներ են)։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։23-ին, մարվել՝ ժամը 07։39-ին։  

Այրվել է 75 ք․մ ընդհանուր մակերեսով բնակարանի 50 ք․մ՝ գույքով:

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի ննջարաններ (բնակարանը 3 սենյականոց է)։

Հրդեհը ընդգրկել է հյուրասենյակը, նախասրահը և պատշգամբը։

Տուժածներ չկան։

Դեպքի վայրում հրշեջների աշխատանքները դեկավարել է Արմավիրի ՄՓՎ պետ Գևորգ Հակոբյանը։ 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 19 փրկարարական ծառայող։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր