Խոշոր հրդեհ՝ Բջնի գյուղում․ հրշեջ-փրկարարները և պարեկները, վտանգելով իրենց կյանքը, կանխել են կրակի տարածումը, որը տեսանելի էր մի քանի կմ-ից դեպի գյուղի տներ․ Մոտ 1000 հա տարածքի կրակը հանգցրել են ձեռքով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի բնակավայրի վարչական տարածքում գտնվող սարերի խոտածածկույթում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ հրամանատար Արմեն Սիմոնյանի, խմբի պետ Արթուր Անտոնյանի , Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ հրամանատար Հայկ Ասատրյանի, հերթափոխի պետ Ժիրայր Խոջոյանի գլխավորությամբ։
Հրդեհի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատարի տեղակալ Գրիգոր Մաթևոսյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Մոտ 15 հրշեջներ, մոտ 10 պարեկներ՝ այդ թվում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկներ՝ Սերգեյ Հայրապետյանը, Դրենիկ Գրիգորյանը մոտ 500 հա տարածքում առաջացած կրակի դեմ պայքարել են հատուկ փայտերով և ընկուզենու ճյուղերով, քանի որ այդ տարածքում հնարավոր չէր որպեսզի հրշեջ ավտոմեքենան մոտենար։ Հրշեջների ու պարեկների օպերատիվ, ինչու չէ նաև վտանգավոր աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ կանխել կրակի տարածումը մի քանի տներ, հակառակ դեպքում կրակի լեզուները կհասներ այդ տներին և գյուղին։
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակը տեսանելի էր անգամ մի քանի կմ-ից, անգամ Չարենցավանից։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։