211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 42-ամյա տղամարդը վիճաբանել է եղբոր աներորդու և նրա ընկերոջ հետ, վերջիններն էլ ծեծի են ենթարկել տղամարդուն․ կա վիրավոր

views-count4609 դիտում article-date 12:26 25-08-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ճակատի շրջանում կտրած ծակած վերքերով «Էջմիածին» բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Լյուդվիգ Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Լյուդվիգ Մ․-ն վիճաբանել է եղբոր աներորդու՝ 31-ամյա Դավիթ  Ղ․-ի հետ, որի ժամանակ վերջինը և իր ընկեր ոմն Հայկը ծեծի են ենթարկել Լյուդվիգ Մ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ ոմն Հայկի ինքնությունը պարզելու, վերջինիս և Դավիթ Ղ․-ին հայտնաբերելու ուղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր