Արտակարգ դեպք՝ Երևանում․ 3 երիտասարդներ վիճաբանել են 24-ամյա տղայի հետ և ծեծի ենթարկել նրան․ պարեկները կանխել են հետագա զարգացումները և ձերբակալել կասկածյալներին․ կա վիրավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Խանջյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են 3 քաղաքացիների, ովքեր բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ծեծի ենթարկելիս են եղել մի քաղաքացու՝ վերջինիս հասցեին հնչեցնելով հայհոյանքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված 3 քաղաքացիներին խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին, իսկ ծեծի ենթարկված քաղաքացին «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր։
Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ ձերբակալված քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 22-ամյա Դավիթ Մ․-ն, 21-ամյա Արման Գ․-ն և 24-ամյա Գարիկ Ա․-ն, իսկ Գագիկ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ոստիկանները պարզել են նաև, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 24-ամյա Նորայր Ղ․-ն է։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված քաղաքացիների հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։