Վիճաբանություն՝ Սյունիքի մարզում․ «Լալաներ» ռեստորանային համալիրի տարածքում 17-ամյա տղան վիճաբանել է 21-ամյա տղայի հետ, հարվածել նրան, հնչեցրել հայհոյանքներ, ապա այլ հասցեում վիճաբանել է 18-ամյա տղայի հետ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 16-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Լալաներ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի է ունենում վիճաբանություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Սիսիանի համայնքային ոստիկանները պարզել են, որ հունվարի 15-ին ժամը 23։20-ի սահմաններում նշված ռեստորանային համալիրում տեղի ունեցող միջոցառման ժամանակ ռեստորանի դիմաց Սյունիքի մարիզ բնակիչ 17-ամյա Գ․ Գ․-ն անհիմն վիճաբանել է Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Արման Մ․-ի հետ, որի ընթացքում հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություներ հնչեցնելով և արարողությունը խոչընդոտելով՝ վերջիններս հնչեցրել են հայհոյանքներ, որի ընթացքում Գ․ Գ․-ն ձեռքով հարվածել է Արման Մ․-ի քթի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք և անտեսելով միջոցառման մասնակիցների կողմից վիճաբանությունը դադարեցնելու պահանջը, ինչից հետո ժամը 23։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում Գ․Գ․-ն վիճաբանել է Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Տիգրան Հ․-ի հետ։
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։