211652_close_icon

Հայ ըմբիշները կմասնակցեն Հունգարիայում կայանալիք հեղինակավոր մրցաշարին

views-count925 դիտում article-date 23:42 16-07-2025
Հուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կանցկացվի լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված ամենամյա վարկանիշային մրցաշարը:

Հայաստանը մրցաշարին կունենա 5 ներկայացուցիչ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) ու երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Հայկ Խլոյանը (97 կգ):

 

Նմանատիպ նյութեր