211652_close_icon
views-count1531 դիտում article-date 20:20 17-03-2022

«Հայաստանի  Ազգային  Պարալիմպիկ  կոմիտեի»  թիմերը կմասնակցեն  Ռուսաստանի Դաշնության Խանտի Մանսիյսկ քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին

Մարտի 18-21-ին  «Հայաստանի  Ազգային  Պարալիմպիկ  կոմիտեի»  պարա հոկեյի,  պարա սնոուբորդի  և  պարա  դահուկասպորտի  թիմերը կմասնակցեն  Ռուսաստանի Դաշնության Խանտի Մանսիյսկ քաղաքում կայանալիք «Մենք միասին ենք. սպորտ 2022» խորագիրը կրող միջազգային մրցաշարին, որի նպատակն է արդար մրցակցության պայմաններում բացահայտել ուժեղագույններին:

Մրցաշարին Հայաստանից կմասնակցի 9 մարզիկ, երեք սպորտաձևերից՝ պարա հոկեյ, պարա սնոուբորդ  և  պարա դահուկասպորտ:

Սա ևս մեկ հնարավորություն է մարդկանց ուշադրությունը հրավիրել  պարալիմպիկ  մարզաձևերի  զարգացման  և   մասսայականացման  խնդրի վրա:
 
ՌԴ մեկնած թիմի կազմը՝ 
Ա. Հովհաննիսյան (հոկեյ)
Մ.Մանուկյան (հոկեյ)
Ա.Սարգսյան (հոկեյ, դահուկավազք)
Ս.Կարապետյան (հոկեյ, դահուկավազք)
Լ. Ղազարյան (հոկեյ)
Կ.Գյուլամիրյան (հոկեյ)
Ա.Պողոսյան (սնոուբորդ)
Լ.Կարապետյան (սնոուբորդ)
Մ.Հովհաննիսյան (մարզիչ)
Ա.Գալստյան (մարզիչ)
Գ.Բաղդասարյան (տեխնիկ)
Մ.Սահակյան (օգնական) 
Հ.Աբրահամյան (խմբի ղեկավար)
 
 Հայաստանի պարալիմպիկ թիմը վերադառնում է մարտի 21-ին, ժ.21:00-ին: 
 
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե
 

Նմանատիպ նյութեր