211652_close_icon
views-count1530 դիտում article-date 11:27 05-05-2015

Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Մինսկում կայանալիք բռնցքամարտի միջազգային մրցաշարին

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կմեկնարկի Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն նաև հայ բռնցքամարտիկները: Մինսկում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Արա Պուլուզյանը և 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: Վիկտոր Լիվենցևի անվան մրցաշարին կմասնակցեն նաև Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի մարզիկները: [b]Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր