211652_close_icon
views-count1265 դիտում article-date 13:42 05-08-2014

Հայ ըմբիշները կմասնակցեն Զագրեբում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությունը

Օգոստոսի 4-7-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվելու է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանն այդ առաջնությանը մասնակցելու է հետևյալ կազմով՝ Սլավիկ Գալստյան (50 կգ) Երևանի ըմբշամարտի օլիմպիական մանկապատա- նեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Մարտին Ալիխանյան Գևորգ Ղարիբյան (55 կգ) «Հայաստան» մարզական հասարակական կազմա-կերպություն և Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, մարզիչ՝ Կամո Կիրակոսյան Կարեն Ասլանյան (60 կգ) Երևանի ըմբշամարտի օլիմպիական մանկապատա- նեկան մարզադպրոց, մարզիչ՝ Սամվել Գևորգյան Հրանտ Կալաչյան (66 կգ) Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, մարզիչ՝ Արա Խեբոյան Սարգիս Քոչարյան (74 կգ) «Հայաստան» մարզական հասարակական կազմա- կերպություն և Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, մարզիչ՝ Կամո Կիրակոսյան Վարուժան Գրիգորյան (84 կգ) Գյումրու քաղաքապետարանի հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց, մարզիչ՝ Անդրանիկ Գևորգյան Կարեն Աբգարյան (96 կգ) Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոց, մարզիչ՝ Սիմոն Կարապետյան Էդգար Խաչատրյան (120 կգ) «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղ, մարզիչ՝ Անդրանիկ Գևորգյան Մեր երիտասարդ ըմբիշներն աշխարհի առաջնությանը կներկայանան ՀՀ հունահռոմեական ոճի ըմշամարտի հավաքական թիմի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ:

Նմանատիպ նյութեր