Կառավարության օժանդակությամբ Տիգրան Ավինյանը, Արմեն Բեգոյանն ու Սերոբ Սարգսյանը «Ֆիզգարադոկի»-ի անբարեկարգ տարածքը վերածել են հրաշք այգու ու հիմա հերթը Շինարարների փողոցում ապամոնտաժված կրպակների վայրն է լինելու․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ վերջին տարիներին Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում ՀՀ կառավարության օժանդակությամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ վերադարձվել են խաղահրապարակները, մարզական վայրերը, կանաչ գոտիները, դա ակնհայտ է, և այդ ամենին անմասն չի մնում նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանն ու իր աշխատակազմը։
Դրա վառ ապացույցը դեռ սովետական տարիներից հայտնի Ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկի մոտ գտնվող «Ֆիզգարադոկի»-ի հարևանությամբ գտնվող հսկայական տարածքի բարեկարգումն է, որտեղից Աջափնյակի թաղապետ Ս․ Սարգսյանը, հետո արդեն միացած «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի (ժողովրդին հայտնի Բեգոյան Արմենի հիմնարկի) աշխատակիցները 200-ից ավելի բեռնատար կենցաղային և շինարարական աղբ հեռացրին այդ տարածքից և մինչ նրանք լուռ, առանց շոուի իրենց գործն էին կատարում, գտնվեցին մի քանի «մանկամիտներ», ովքեր համացանցում տարածում էին, թե «հասեք, Ավինյանն էս տարածքը թաղապետի հետ մեջ-մեջ են անում», բայց մաքրման աշխատանքները կատարելուց հետո Ա․ Բեգոյանն իր աշխատակազմով այնքան ծառ ու ծաղիկ տնկեց ու հետևողական խնամք կատարեց, որ հիմա այս տարածքը վերածվել է գողտրիկ, հրաշք այգու և ամեն օր այնտեղ այցելուների պակաս չկա։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, այս օրերին թիվ մեկ քննարկման առարկա է դարձել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավորությամբ Շինարարների փողոցից ավելի քան 30 տարի քաղաքացիների կողմից օգտագործվող կրպակների ապամոնտաժումը։ Այն, որ դա ուշացած է և պետք է նախ չթույլատրեին նման կրպակների տեղադրումը մայթերին ու կանաչ գոտիներում, դա ակնհայտ է, բայց ցանկալի էր ապամոնտաժելուց առաջ գոնե կրպակատերերին ժամանակ տային մինչև տարվա ավարտ։
Ու հիմա այդ տարածքներում Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանի հանձնարարականով Ա․ Բեգոյանն ու Ս․ Սարգսյանը իրականացնելու են բարեկարգում, տնկվելու են մի քանի ծառատեսակներ ու մեկ տարի անց արդեն ակնհայտ կլինի, թե ինչից ինչ է դարձել Շինարարների փողոցը, այն դառնալու է ծառերով հարուստ, բնակիչների համար թթվածնի աղբյուր, գեղեցիկ ճանապարհ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գագիկ Շամշյանը, վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, Երևանի վարչական շրջաններում ավելացրել են զբոսայգիների, խաղահրապարակների թիվը, այդ թվում՝ բակային հատվածներում։ Այդ լավ աշխատանքներից անմասն չի մնացել նաև Աջափնյակ վարչական շրջանը։
Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի շաբաթներ շարունակ քննարկումների արդյունքում Աջափնյակ վարչական շրջանում ժողովրդին հայտնի Ֆիզիկայի ինստիտուտի, ավելի հայտնի՝ «Ֆիզգարադոկի» հարևանությամբ ստեղծվել է մի իսկական հրաշք այգի։
Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տարածքը, որը մոտ 600 մետր է, միայն բարեկարգ է եղել սովետական տարիներին, երբ գործում էր ոչ միայն Սովետական միությունում, այլ նաև աշխարհում հայտնի լեգենդար Ֆիզիկայի ինստիտուտը։
ԽՍՀՄ փլուզումից հետո այդ տարածքում կարելի է ասել բարձիթողի վիճակ էր։ 30 տարուց ավելի, ինչպես նշում էին հարևանությամբ ապրող բնակիչները, այդտեղ բույն էին դրել թմրամոլները, ու եթե շաբաթօրյակ էր իրականացվում, ամեն ծառի տակից հավաքվում էին ներարկիչներ, իսկ տարածքում գարշահոտ էր տիրում։ Բազմաթիվ ծառեր չորացել էին, մեծ մասն էլ բռնել էին չորացման ճանապարհը։
Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տ. Ավինյանի, և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը՝ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի, ինչպես նաև քաղաքապետարանի «Կանաչապատում են շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Ա. Բոգեյան գլխավորությամբ մի քանի անգամ այցելել են նշված վայր, տեղում ուսումնասիրել խնդիրը, որում նաև ներգրավված են եղել ծառերի խնամքով զբաղվող հատուկ մասնագետներ ու վերջնական եզրակացությունից հետո կյանքի է կոչվել գաղափարը ու հիմա մոտ 600 մետրանոց տարածքը վերածվում է մի իսկական դրախտի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, այդ թվում՝ ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Սովետական տարիներին էստեղ ծառերն այնքան շատ էին, որ քեզ թվում էր, թե անտառի կողքով ես անցնում։ Ֆիզիկայի կոլեկտիվը Մաշտոցի գործկոմի հետ խնամում ու մշակում էին ծառերը։ ԽՍՀՄ փլուզումից հետո էս տարածքից, դե մութ ու ցուրտ տարիներ էին, մեծ թվով հաստաբուն ծառեր կտրվեցին, իսկ 30 տարի այստեղ բույն էին դրել նարկամանները։ Մարդիկ նույնիսկ իրենց բնական կարիքներն էին հոգում, ինչ աղբ ասես չէին թափում։ Վերջերս, երբ տեսանք, որ Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանը մեր թաղապետ Սերոբ Սարգսյանը մի քանի անգամ այցելեցին այս վայր, մի քիչ հույս առաջացավ, որ տարածքը կմաքրվի աղբից, գարշահոտից, բայց մի պահ էլ մտածում էինք, թե հերթական այցելությունն է։
Առանց չափազանցության ականատես ենք եղել, թե քաղաքապետարանի, թաղապետարանի և կանաչապատման աշխատակիցները ինչ տիտանական աշխատանքեր են իրականացրել։ Մոտ 70 բեռնատար աղբ են տեղափոխել, հատուկ մասնագետները չոր ու ամեն պահի տապալվող ծառերը հեռացրեցին, իսկ մեծ թվով ծառեր էլ մշակեցին։ Տնկվել են նաև հարյուրավոր ծառեր, տեղադրվել են նստարաններ, արտաքին լուսավորության մասին էլ խոսք չկա, լեդ լուսյերով ամբողջ զբոսայգին լուսավորվում է։ Հիմա վստահ ենք՝ մի քանի տարի հետո էս տարածքը, որըեղ նախկինում արդեն ասել ենք խոզանոց վիճակ էր տիրում, կվերածվի դրախտային մի անտառի։ Անտառ, որը ժամանակին ունեցել ենք սովետական տարիներին։ Մնում է մենք՝ բնակիչներս, խմամենք ու ցուցաբերենք սրտացավ մոտեցում՝ պահպանելով Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակի թաղապետարանի կողմից մեզ հազարավոր բնակիչներիս ընտիր անտառ նվիրելը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։