Ներկայիս արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ դրա ներկայիս ազգի նախնիները իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Մինչ Բաքվի բարբարոսական վարչախումբը նույնիսկ պաշտոնական բարբաջանքներում Հայաստանը կոչում է ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջան» շինծու անվանումով, փաստն այն է, որ ներկայիս արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ դրա ներկայիս, այսպես կոչված, տիտղոսային ազգի ներկայացուցիչների նախնիները իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին։
Մասնավորապես, արհեստածին Ադրբեջանում «ազգային էպոս» հռչակված «Ղորղուդ պապիս գրքի»՝ 16-րդ դարում գրված և Դրեզդենում պահվող ձեռագրի հեղինակն իր իսկ երկի լեզուն բառացիորեն կոչում է «օղուզների ցեղի լեզու», ինչից պետք է եզրակացնել, որ դրանով խոսող էթնիկական միավորին համարում է ոչ թե ադրբեջանցի (ինչը չէր էլ կարող անել, որովհետև «ադրբեջանցի» պաշտոնական անվանումը պետք է հայտնվեր միայն 1930-ականներին), այլ օղուզ։
Ըստ այդմ, պատմության և սեփական նախնիների հիշատակի առջև չմեղանչելու համար Բաքվի բարբարոսական վարչախումբն արհեստածին Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզիստան» կամ, եթե «-ստան» հնդեվրոպական ծագման իրանական ածանցը հակասում է թուրանական «գաղափարախոսությանը» կառաջարկեի մաքուր թյուրքական «Օղուզ Յուրդու» տարբերակը։
Կից՝ դրեզդենյան ձեռագրի պատկերն է՝ պարսկերենով գրված վերնագրով՝ «Ղորղուդ պապիս գիրքն օղուզների ցեղի լեզվով» (Kitāb-i dadam Qōrqūd 'ala lisān-i tāyifa-yi Ōğūzān)»: