211652_close_icon
views-count1618 դիտում article-date 14:11 14-03-2026

Վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, մեր պետությունն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարար

Վիզաների ազատականացման համատեքստում բնականոն քննարկման թեմա է արտագաղթի ռիսկը։

Այս մասին ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Կառավարությունը մի կողմից կատարելու է է ԵՄ-ում անօրինական հիմունքներով գտնվող ՀՀ քաղաքացիների հարցերը, մյուս կողմից էլ վստահություն ունի, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումները այլևս փակել են արտագաղթի պատուհանը, ու զուգահեռ բազմաթիվ այլ բարեփոխումներով պետությունը այնքան գրավիչ է արդեն քաղաքացիների համար, որ արտագաղթի ցանկություն էլ չի լինելու, հակառակ միտումներն են արձանագրում արդեն այսօր՝ պատմության մեջ առաջին անգամ գրանցելով ՀՀ քաղաքացիների սահմանահատումների բավականաչափ տպավորիչ դրական մնացորդ՝ 8660»,- ասել է նախարարը:

Նմանատիպ նյութեր