211652_close_icon
views-count1672 դիտում article-date 13:49 14-03-2026

«Ուժեղ Հայաստանը» պաշտոնապես հայտարարում է թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին

Այսօր կայացվեց մի որոշում, որն ապացուցում է, թե որքան է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին. առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա (անձնիշխանություն)։

Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի որպես ժողովրդավարական պետության լեգիտիմությունը:

Մենք ձեռքներս ծալած չենք նստելու։ Առաջիկա օրերին մենք կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ կոնկրետ քայլերի մասին։

Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը»:

Նմանատիպ նյութեր