211652_close_icon

«Կպեք գործերիդ», ուսումնասիրեք քարտեզները, քանզի նույնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր. իրանագետ

views-count1126 դիտում article-date 21:20 03-11-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն, իբր օրինակ է բերել 20-րդ դարասկզբի ռուսական քարտեզները՝ նշելով, թե համաձայն դրանց Հայաստանի ներկայիս տարածքում կան «ադրբեջանական տեղանուններ» և կոչ անելով ուսումնասիրել և հանրահռչակել այդ քարտեզները։

Մի կողմ թողնելով, ընդհանրապես չկա Ադրբեջան անունով տարածք Հարավային Կովկասում, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին և նրա ողջ կեղծ գիտական ու քարոզչական կառուցակարգերին առաջարկում եմ հանրահռչակել և ուսումնասիրել, դիցուք, 1902թ. Ռուսական կայսրության Բաքվի նահանգի ազգագրական քարտեզի հենց Ապշերոնյան թերակղզու հատվածը և բացի Ահմեդլու և Սաբունչի բնակավայրերի «-լու» և «-չի» թյուրքական ածացներից, գտնել որևէ այլ թյուրքական տարր կամ բացի մեկ՝ Թյուրքան, անվանումով գյուղից, այլ բնակավայր, որի բնակչությունը նշված չէ կովկասյան պարսիկների (թաթերի) բնակության տարածքը նշող դարչնագույնով։

Դե, ինչպես արդի երևանյան աշխարհաբարով են, ասում՝ «կպեք գործերիդ», քանզի նույնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր։

 

Նմանատիպ նյութեր