Արմավիրի համայնքային ոստիկանների կողմից քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին իր մոտ պահվող մի ամբողջ զինանոց ինքնակամ հանձնել է ոստիկաններին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 20-ին զենքի, ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և պատերազմից բերված զենք-զինամթերք է թողել Արմավիր քաղաքի «Ջաջուռի գարաժներ» կոչվող տարածքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 335 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ զննություն է կատարվել նշված վայրում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է 1 հատ «ԱԿ-74» տիպի 5.45մմ տ/չ-ի ջնջված համարներով ինգնաձիգ, 1 հատ «ԱԿՄ» տիպի 7.62մմ տ/չ-ի ինգնաձիգ, 1 հատ 16մմ տ/չ-ի երկփողանի որսորդական հրացան, 1 հատ 16մմ տ/չ-ի երկփողանի որսորդական հրացան, 1 հատ 16մմ տ/չ-ի երկփողանի որսորդական հրացան, 1 հատ 16մմ տ/չ-ի երկփողանի որսորդական հրացան, 1 հատ 4.5մմ տ/չ-ի «ՎԱԼՏԵՐ» տիպի օդաճնշիչ ատրճանակ, 1 հատ 4.5մմ տ/չ-ի «ԳԼԵՏՉԵԳ» տիպի օդաճնշիչ ատրճանակ, 235 հատ 7.62մմ տ/չ-ի գնդացիրի փամփուշտներ, 100 հատ 7.62մմ տ/չ-ի ինգնաձիգի փամփուշտներ, 74 հատ 5.45մմ տ/չ-ի ինգնաձիգի փամփուշտներ, 11 հատ տարբեր տ/չ-ի որսորդական հրացանի փամփուշտներ, 5 հատ Գ-1 տեսակի նռնակ, 1 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 1 հատ ՌԴԳ տեսակի ծխագլանակ, 5 հատ նռնակի ճայթուցիչ, 4 հատ նռնակի ճայթուցիչի բռնակ, 1 հատ Կ-68 համարի սվին դանակ իր պատյանով և 1 հատ զինվորական զրահաբաճկոն:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։