211652_close_icon
views-count1258 դիտում article-date 10:09 20-12-2024

Երևան քաղաքի քրեական և Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա հետախուզվողը ինքնակամ ներկայացել է իրավապահներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 16-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության միջազգային հետախուզման և էքստրադիցիայի բաժնի ծառայողների հետ համատեղ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին է ներկայացել և ժամը 17։10-ի սահմաններում Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Գևորգ Գ․-ն, ով օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 44-155-րդ հոդ. 2-րդ մասի 8-րդ կետով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գևորգ Գ․-ն ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր