39950 դիտում
15:15 21-07-2019
Արմավիրի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքը հերթական արդյունքը տվեց. քաղաքացին ներկայացրել է մի ողջ զինանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին ամիսներին ոստիկանությունն ակտիվ պայքար է տանում բնակչության հետ, որպեսզի նրանք իրենց մոտ եղած ապօրինի զենքերն ու զինամթերքներն ինքնակամ ներկայացնեն ոստիկանություն՝ հայտնելով, որ ինքնակամ ներկայացողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե փորձաքննությամբ պարզվում է, որ նշված զենքերն ու զինամթրքներն այլ դեպքերով չեն օգտագործվել։
Այսօր՝ հուլիսի 21-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ և ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում կարողացել են հասնել արդյունքի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի ոստիկաններին է ներկայացել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 59-ամյա բնակիչ Հ. Խ-ն և կամավոր Արմավիրի ոստիկաններին է ներկայացրել 1 հատ նռնականետ՝ 4 վառոդային լիցքով, 1 հատ ԱԿՄ տեսակի ինքնաձիգ՝ 2 պահունակով, 2 հատ ծխահան, 4 հատ Ֆ1 ձեռքի նռնակներ՝ պայթուցիչով, 1 հատ ՌԳԴ տեսակի ձեռքի նռնակ, 7.6 մմ տրամաչափի 293 հատ և 5.45 մմ տրամաչափի 257 հատ փամփուշտ։
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հ. Խ-ն իրավապահներին հայտնել է, որ ներկայացրածը պատկանել է իր եղբորը, ով զոհվել է 1994 թվականի ապրիլի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ երբ ոստիկանները թաքստոցից հանում էին զենքն ու զինամթերքը, քաղաքացիներն իրենց շնորհակալանքի խոսքն էին ուղղում ինչպես Արմավիրի մարզի ոստիկաններին, այնպես էլ Հ. Խ-ին, ով, ցուցաբերելով բարձր իրավագիտություն, ոստիկաններին է ներկայացրել ողջ զինանոցը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2179 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)