211652_close_icon
views-count1048 դիտում article-date 18:32 08-02-2025

Դիլիջան-Վանաձոր ճանապարհի մոտ 40 կմ հատվածը պատված է մերկասառույցով. վարորդները «ամենաքաղցր» խոսքերն են ուղղում ճանապարհը սպասարկող ճանշինին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 8-ին, բարձիթողի վիճակ է տիրում Դիլիջան-Վանաձոր մոտ 40 կմ-անոց ճանապարհահատվածում: 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, նշված ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի ձեռնարկել՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, ինչի պատճառով էլ տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «Nissan Pathfinder»-ը մերկասառույցի պատճառով դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:
 
Միայն վթարից հետո ճանշինը ժամանել ու սկսել է աղ ու ավազ լցնել, սակայն միայն 2-3 կմ-անոց հատվածում. մնացած ճանապարհահատվածը՝ մինչև Վանաձոր, վարորդները կամ չպետք է երթևեկեն այդ հատվածով, կամ պետք է ցուցաբերեն զգոնություն, որպեսզի վթարի չենթարկվեն ճանապարհը սպասարկող անպատասխանատու ճանշինականների պատճառով: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր