211652_close_icon
views-count2668 դիտում article-date 12:49 08-02-2025

Ավտովթար՝ Տավուշի մարզում. Դիլիջան-Վանաձոր ճանապարհին «Nissan Pathfinder»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. ըստ վարորդի և ուղևորների՝ պատճառը մերկասառույցն է. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 8-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ դեպի Լոռու մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարրաության ոստիկանության պարեկաին ծառայության Տավուշի մարզի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար 
Արմեն Բեժանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Բրուտյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Հալեորյանը: 

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Դեպքի վայրում վարորդն ու նրա հետ գտնվող ուղևորները նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց և միայն վթարից հետո են ճանշինից ժամանել ու սկսել աղ ու ավազ լցնել:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր