211652_close_icon
views-count52655 դիտում article-date 16:26 20-02-2026

Գյումրին ձեռնոց է նետում Երևանին. ապացույցը ոչ միայն «մարդաբոյ» փոսերն են, այլև «խրամատները». վարորդները ամեն պահ ամենաքաղցր խոսքերն են ուղղում Շիրակի մարզպետին ու Գյումրու քաղաքապետարանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում նույնպես այնքան շատ են «մարդաբոյ» փոսերը, որ կարող է մրցակից համարվել Երևանին, ու ոչ միայն «մարդաբոյ» փոսերով ու փոշոտ փողոցներով, այլ նաև կան փողոցներ, որոնք խրամատներ են հիշեցնում։

Այսօր՝ փետրվարի 20-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրիի գրեթե բոլոր հիմնական փողոցներում երթևեկությունը վարորդների համար կարծես «Ֆորտ Բոյար» լինի։ Գրեթե ամեն օր վարորդները կամ ավտոմեքենաների անվահեծաններն են կոտրում, կամ անիվներն են պայթում, ու այդ ժամանակ վարորդները Գյումրու հայտնի բարբառով ամենաքաղցր խոսքերն են ուղղում Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և պաշտոնյաների հասցեին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդների մեծամասնությունը իրենց դժգոհությունն էին հայտնում՝ ասելով.

«Գյումրին համարում են Հայաստանի 2-րդ քաղաքը, այսպես ասած՝ հայրաքաղաք, բայց Գյումրին էլ է կարծես անտերության մատնված։ Մի հատ խելքը գլխին ճանապարհ չես գտնի, թե՛ գլխավոր, թե՛ բակային հատվածներում։ Մինչ Գյումրու ավագանիում իշխանություն-ընդդիմություն իրար են ուտում, քանդված մարդաբոյ ու խրամատ հիշեցնող հազարավոր փոսերն էլ մեր նյարդերն են ուտում։ Ով է տեսել 1-2 տարի առաջվա փռած ասֆալտը քայքայվի։ Չի քայքայվել է, նենց փոսեր են առաջացել, որ կարող ենք մեջը ջուր լցնել ու ձուկ պահել։

Գույքահարկը կանոնավոր վճարում ենք։ Էլ չենք ասում, որ շտապօգնությունը եթե առաջ գալիս էր հիվանդի տուն 10-15 րոպեում, հիմա 1.5 ժամում որ հասնում է, փառք ենք տալիս։ Ամբողջ քաղաքը էդ փոսերի պատճառով նաև փոշոտվում է։ Մի թեթև քամի, փոշին արդեն Գյումրվա տրնգի է պարում մեր վրա։

Հիմա ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք պատասխանատուներից գոնե փոսալցում անեն։

Երևանում ո՞նց ա՝ Ավինյանը սկսել ա մեծ թափով փոսալցումներ անել, գոնե մեզ մոտ էլ էդպես անեն։ Հետո էլ ասում են՝ ինչի եք հիասթափվում իշխանություններից։ Սրանից լավ հիասթափվելու պատճառ երևի չկա։ Էլ ավտովերանորոգման կետերում ազատ տեղ չկա։ Ամեն օր ավտոմեքենաները տանում ենք վարպետների մոտ»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բավականին ոչ բարվոք վիճակ է նաև Շիրակացի փողոցում, որը նաև համարվում է միջհամայնքային ճանապարհ և այն կապում է Վրաստանի հետ, իսկ այդ ճանապարհը հավանաբար պետք է հիմնանորոգվի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, քանի որ գյումրեցիները նշում էին, որ այդ ճանապարհի մի քանի կմ-ամոց հատված միջմարզային է, ոչ թե միջհամայնքային։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր