211652_close_icon

Գողության դեպքեր՝ Երևանի կենտրոնում․ մեկ օրում գողացել են 2 «Range Rover»-ներից մեկի կողային հայելիները, իսկ մյուսի՝ կողային հայելիների ապակիները

views-count12674 դիտում article-date 18:37 10-07-2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 4-ին, գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մաշտոց 36 հասցեում կայանված «Range Rover» մակնիշի ավտոմեքենայից գողացել են կողային հայելիները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ հուլիսի 3-ին ժամը 16։00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 05։00-ն ընկած ժամանակահատվածում Մաշտոց 36 հասցեում կայանված «Range Rover»-ից գողացել են կողային հայելիները և նույն բակում կայանված մեկ այլ «Range Rover»-ից գողացել են կողային հայելիների ապակիները։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր