Երևանում գողացել են «Բի Լի պրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Mercedes»-ի կողային հայելիները և դիմապակու վրա թողել տելեգրամյան հասցե․ վերադարձնելու համար պահանջել են 1600 ԱՄՆ դոլար
Հունվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա Աննա Հ․-ն և հայտնել, նույն օրը ժամը 14։00-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Ռայնիսի փողոց 3 հասցեի մոտ կայանված, իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և դիմապակու վրա թողել «@aiet991» տելեգրամյան հասցեն՝ պատճառելով 2 հազար 5 հարյուր ԱՄՆ դոլարի վնաս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին Աննա Հ․-ն հայտնել է, որ կապ է հաստատել նշված տելեգրամյան օգտատիրոջ հետ, ով հայելիները վերադարձնելու դիմաց պահանջել է 1600 ԱՄՆ դոլար։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Աննա Հ․-ն «Բի Լի պրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։