211652_close_icon
views-count36285 դիտում article-date 21:30 06-01-2025

Ավտովթար՝ Լոռու մարզում. «Opel Zafira»-ն բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա ծառերին ու հայտնվել ձորակում. 3 վիրավորներից մեկը ՍՊԸ տնօրեն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 72-ամյա Գառնիկ Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Լոռու մարզ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա բախվել ծառերին և մոտ 20 մետր առաջ ընթանալով հայտնվել ձորակում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գառնիկ Ա.-ն, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 53-ամյա Լուսինե Բ.-ն և 26-ամյա Ռաֆայել Մ.-ն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:  

Սպիտակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության սպիտակի բաժնի հեթապահ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մալաքյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Մնոյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Լուսինե Բ.-ն Լոռու մարզում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրեն է: 
Ճանապարհը եղել է անցանելի:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր