211652_close_icon
views-count97534 դիտում article-date 17:22 03-06-2022

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 36-ամյա վարորդը, Opel Astra-ով Ստեփանավանի թունելից դուրս գալով, բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառերին և հայտնվել գետում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում 36-ամյա Բաբկեն Դավթյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր- Ստեփանավան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Ստեփանավանի թունելից դուրս գալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև ծառերին և հայտնվել գետում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ինքնուրույն դուրս է եկել  ավտոմեքենայից և օպերատիվորեն  ժամանած Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախաարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Լոռու գումարտակի 1-ին վաշտի  1-ին  դասակի ավագ պարեկ Թադևոս Նալբանդյանն ու Արման Հակոբյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն գումարտակի ավագ հետաքննիչ  Արմեն Ալեքսանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր