211652_close_icon
views-count3040 դիտում article-date 21:25 08-05-2026

Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․«Opel Zafira»-ն բախվել բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 8-ին, տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում առկա ծառերին, ապա մոտ 5 մետր առաջ է ընթացել, բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի  պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գրիգոր Մաթևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գոռ Ավետիսյանն ու պարեկ Պարույր Խաչատրյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր