41239 դիտում
18:39 15-09-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. Քուվեյթի դեսպանատան մոտ հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է «Hyundai»-ի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբայան փողոցում՝ Քուվեյթի դեսպանատան դիմաց, հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է կայանված «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատից և Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Պարեկները տարածքը սահմանազատել են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարեկները ճշտել են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, զանգել են նրան, հայտնել այդ մասին, ով տեղեկացրել է, որ ինքը գտնվում է Երևանից դուրս, այսօր չի կարող մոտենալ դեպքի վայրին։
Այս պահին փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Երևանի քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցները, որպեսզի ծառը էլեկտրական սղոցով մասնատեն ու հեռացնեն։
Իսկ քաղաքացուն պատճառված վնասը կփոխհատուցվի, թե՝ ոչ, այդ հարցը օդից կախված է մնացել։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում նմանատիպ մի քանի վտանգավոր ծառեր կան և եթե այս դեպքից հետո գոնե հետևություն չանեն ու այդ ծառերը չհեռացնեն, չի բացառվում, որ մի օր էլ այդ փտած ծառերը տապալվեն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+