Արտակարգ դեպք՝ Երևանում. Կենտրոնում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի և «Hyundai»-ի վրա. օպերատիվ են գործել պարեկներն ու կանաչապատման աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառերի կոտրման ու տապալման դեպքեր են տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, ժամը 13:50-ի սահմաններում քամու հետևանքով Տերյան փողոցի թիվ 54 հասցեի հարևանությամբ ծառը կոտրվել ու ընկել է կայանված «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաների վրա:
Բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Ռոման Ալոյանն ու կրտսեր պարեկ Համլետ Սարգսյանը:
Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
Ահազանգով ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել հատուկ էլեկտրական սղոցներով ծառը մասնատելու ու այն այնտեղից տեղափոխելու համար:
Լուսանկարենրն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։