Ավտովթար Երևանում․ Բետոն տեղափոխող բետոնախառնիչ բեռնատարը Մոնթե Մելքոնյան փողոցում կողաշրջվել է և ճանապարհն ամբողջությամբ փակվել է։ Օպերատիվ են գործել Երևանի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։30-ի սահմաններում «Shacman» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին և կողաշրջված վիճակում ամբողջությամբ փակել է ճանապարհը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Խաչիկ Հաննեյանը և պարեկ Հրայր Մկրտչյանը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության՝ եղել է սթափ։
Վթարի փաստով Երևան քաղաքի պարեկային գնդի առաջին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։