211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը ատրճանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է հարևանուհու գլխին․ վերջինը «գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

views-count6537 դիտում article-date 10:38 04-07-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մանանդյան փողոցի շենքերից մեկում քաղաքացին զենքով հարվածել է հարևանի գլխին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։25-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին կրկին ահազանգ է ստացվել, որ «գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 64-ամյա Սուսաննա Ե․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մեկնած ոստիկանության Շենգավիթի համայնքային ոստիկաններին Սուսաննա Ե․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում շենքի շքամուտքում վիճաբանության ժամանակ նույն շենքի բնակարանաններից մեկի բնակիչը ատրճանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բնակիչը հանդիսանում է 44-ամյա Էմիլ Վ․-ն, ով մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Մանանդյան փողոցի իր բնակարանից ձերբակալվել և ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխել, որտեղ վերջինս ներկայացրել է առանց գրառումների ատրճանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Էմիլ Վ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր