Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում. ջրային ավազանից սկսված ջրի արտահոսքի պատճառով Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները, իսկ Կոտայքի մարզպետարանից՝ ոչ մի արձագանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Ջրվեժ բնակավայրի 6-րդ փողոցի մի քանի տների բնակիչներ արթնացել են ուժեղ ջրի ձայնից:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մոտ 5-6 տուն, կարելի է ասել մեծ մասամբ հայտնվել են ջրի մեջ:
Քաղաքացիներն իրենց ուժերով փորձել են պայքարել ջրի հոսքի դեմ, մինչ այդ ահազանգել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման ազգային կնետրոն, որտեղից օգնության են հասել Երևանի, Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից և փրակարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն քաղաքացիներն ու փրկարարները ընդհանուր նշված սեփական տան նկուղներից դուրս են բերել ընդհանուր մոտ 300 տոննայից ավելի ջուր:
Մի քանի ավտոմեքենաներ էլ, կարելի է ասել, ամբողջությամբ են եղել ջրի մեջ, դրանք նույնպես քաղաքացիներն ու փրկարարները դուրս են բերել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե փրկարարներն ու պարեկները օպերատիվ են գործել, ապա Կոտայքի մարզպետարանից դեռևս ոչ մի արձագանք չկա, թե ինչով է հնարավոր օգնել քաղաքացիներին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է սելավատարի ջրի հոսքի հետևանքով առաջացած ջրի ուժեղ արտահոսքը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։