Արտակարգ դեպք Երևանում. ուժեղ քամու հետևանքով կանգառում եղած հաստաբուն ծառի վրայից ճյուղը կոտրվել և ընկել է տրանսպորտին սպասող կնոջ վրա։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Ձախ բազկի և ուսագոտու շրջանի ջնջխած վերք, խառը տիպի պրոֆուզ արյունահոսությամբ։ Ձախ բազկոսկրի և ձախ անրակոսկրի բաց կոտրվածք՝ տեղաշարժով։ Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Ճակատային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հիվանդանոց է մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Հիվանդանոց են ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները և պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 60-ամյա Անահիտ Հ-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Խանջյան–Թումանյան փողոցների խաչմերուկից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անահիտ Հ.-ն նշված խաչմերուկում քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում նստած է եղել՝ Երևանի քաղաքապետարանի կողմից կանգառում տեղադրված նստարանին և սպասել է տրանսպորտին, երբ այդ պահին ուժեղ քամու հետևանքով հսկայական բարդու վրայից ճյուղը կոտրվել ու ընկել է նրա վրա։ Մինչ շտապօգնության ժամանումը վիրավորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ եթե ժամանակին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ գոնե կանգառներում էտեին նման վտանգավոր ծառերը, այսօր այդ դեպքը տեղի չէր ունենա, և կինը չէր հայտնվի հիվանդանոցում։
Լուսանկարները, տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։